կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 10:23
Սպորտ

Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականն անցկացնում է նախապատրաստական վերջին հավաքը

Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականն անցկացնում է նախապատրաստական վերջին հավաքը

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մախաչկալայում և Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ` մեր ընտրանու 14 բռնցքամարտիկներ այս օրերին անցկացնում են վերջին նախապատրաստական հավաքը: Սեպտեմբերի 6-ից 14-ը Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարում մեր երկիրը կներկայացնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 91 կգ քաշային Արամ Իքլիմյանը:


Լեհաստանում սեպտեմբերի 14-ից 21-ը ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը. տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: