|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:
Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա: