Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 31-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Ռյա Թազա հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի 35 LR 859 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Ս. Գ.) և «Volvo» մակնիշի 81 XN 800 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` 1994 թ. ծնված Գ. Հ.). «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ն. Գ.-ը և 1996 թ. ծնված Շ. Դ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն