Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Ես ընդhանրապես ալկոհոլ չեմ օգտագործում: Խմում եմ հյութ կամ լիմոնադ:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-Ամենաուրախ ու հիշվող Նոր տարին այն ժամանակ էր, երբ ես Ձմեռ պապիկ էի դարձել:
-Իսկ ամենատխուրը:
-2012-ն էր շատ տխուր, հայրս մեզ հետ չէր:
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Այդպիսի սովորություն չունենք նվերների գները նայել: Մենք ավելի շատ փոքրիկներին ենք նվերներ անում, մեծերով իրար շնորհավորում ենք, կոնֆետ ու խմիչք ենք փոխանցում:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Երեխաների ձեռքի աշխատանքները:
-Տոնը ստացված է, երբ...
-Երբ բոլորս ուրախ ենք, բոլորս կողք կողքի ենք, միասին:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
- Առանց Քյավառի քյուֆթայի ու փախլավայի:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձմեռ պապը:
-Հրապարակում Ձմեռ պապիները, որ իրար հետևից վազվզում են, մի կողմից ուրախանում եմ, մյուս կողմից` տխրում, որովհետև երեխաների համար հեքիաթն այն է, որ Ձմեռ պապը մեկ հատ է լինում, ոչ թե բազմաթիվ Ձմեռ պապիկներ: Դա վրաս ազդում է:
-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես …
- Ինչպես մայրն առանց երեխայի, ընտանիքն առանց կնոջ:
-Ձմեռ պապ լինելու բախտին ե՞րբ եք արժանացել:
- Ձմեռ պապ եմ եղել դպրոցական տարիներին: Ամենաբարձրահասակն էի դպրոցում, սիրում էի ասմունքել, ինձ բեղ-մորուք դրեցին, ու դարձա Ձմեռ պապիկ: Ասմունքել եմ` «Բեղեր ունեմ` ամպի քուլա, մորուք ունեմ` ամպի լուլա, երբ որ փչեմ` ձյուն կգա...»:
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
- Երևի, ես էդպես ճոխ բաներ չգնեցի:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից :
- Իհարկե` ոչ, շատ եմ սիրում, երբ մարդիկ օգտվում են սեղանից, հակառակ դեպքում` ո՞ւմ է պետք պատրաստել այդքան, որ հետո մնա, փչանա:
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
-Մեր փոքրիկ ընտանիքը բաղկացած է 34 մարդուց, հավաքվում ենք քույրիկներով ու պատրաստում ուտեստները: Բոլորը նախ գալիս են մայրիկիս շնորհավորելու : Տոլմա փաթաթելն ու պասուց տոլման և քյուֆթան պատրաստում եմ մեկ-երկու օր առաջ:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
- Ոչ, մեր սեղանը սովորական սեղան է, միայն տարբերվում է նրանով , որ ավելի գեղեցիկ է ստացվում:
-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
- Ես այդքան էլ շատ չեմ հյուր գնում:
-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
- /Ծիծաղում է/ Լավն էր հարցը, դե դրան էլ հումորով պետք է նայել, կենդանիների տարի են հռչակում, որ այդ կենդանիներին էլ հիշենք, կամ այդ կենդանու մորթու գույնի հագուստ կրենք:
-Ոչխարից (այս տարի այդ կենդանակերպի տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Որ ոչխար չդառնանք: