Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրաշարժն այն ցավն է, որը երբեք չի անցնում, քանի որ դեռ կան մարդիկ, ովքեր դեռ չունեն օթևան. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց անվանի դերասան Հրանտ Թոխատյանը:
Ըստ նրա` ճիշտ է, հարցը պետք է պետությունը լուծեր, սակայն ստացվել է այնպես, որ հիմա անհատներն են իրենց ուժերով միջոցներ գտնում և բնակարաններով ապահովում երկրաշարժից տուժած ընտանիքներին: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է նրանց կողքին լինի, դա մեր հոգու պարտքն է»,- ասաց դերասանը:
Թոխատյանը հիշեց նաև, որ 1988-ի դեկտեմբերի 8-ին կամերային թատրոնի անձնակազմով մեկնել էին Գյումրի` ինչ-որ բանով օգտակար լինելու: «Չգիտեինք` ինչ կարող էինք անել, բայց Երևանում մնալ էլ չէինք կարող: Երեք օր մնացինք այնտեղ, իսկ հետո, երբ պրոֆեսիոնալ փրկարարները եկան, վերադարձանք Երևան, որպեսզի չխանգարենք նրանց»,- պատմեց նա:
Օրեր անց, սակայն, թատրոնի դերասանական կազմը նորից Գյումրի է մեկնում` երեխաների Ամանորը շնորհավորելու, փոքրիկ նվերներ փոխանցելու և մի քիչ էլ տոնական տրամադրություն ստեղծելու: «Հասնելով տեղ` հասկացանք, որ իրականում շատ ծանր է իրավիճակը, բայց, միևնույն է, երեխաներին պետք է ուրախացնել, նրանք սպասում էին Ձմեռ պապին: Դերասաններից յուրաքանչյուրն ինչ-որ հերոսի զգեստ էր հագել, իսկ ես` Ձմեռ պապի: Երբ երեխաները մեզ տեսան, վազելով մոտեցան, և դերասանները չդիմացան այդ տեսարանին ու ավտոմեքենան նստեցին: Ես մենակ մնացի երեխաների հետ: Իմ ամենածանր դերն էր, որ երբևէ ունեցել եմ: Թվում էր` ամեն ինչ նորմալ է. երեխաներն արտասանում էին, երգում, ես` նվերներ բաժանում: Ամեն ինչ նորմալ էր մինչև այն պահը, երբ երեխաներից մեկը հարցրեց, թե ճի՞շտ է, որ Ձմեռ պապը նաև կարողանում է երեխաների ցանկություններն իրականացրել: Առանց երկար մտածելու ասացի` այո, և երեխաները սկսեցին պահանջել իրենց` երկրաշարժի հետևանքով մահացած մայրերին ու հայրերին, քույրերին, տատիկներին ու պապիկներին… Ես ուղղակի սառել էի»,- պատմեց Թոխատյանը: