կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-03 11:46
Առանց Կատեգորիա

Հարգելի՛ Ձմեռ պապ, ինձ հայտնեցին, որ դուք հարյուր դոլար ներդրում եք արել Հայաստանում

Հարգելի՛ Ձմեռ պապ, ինձ հայտնեցին, որ դուք հարյուր դոլար ներդրում եք արել Հայաստանում

Բարեւ Ձեզ: Դուք ինձանից տարիքով բավական մեծ եք, այդ իսկ պատճառով չեմ կարող թաքցնել ակնածանքս Ձեր անձի հանդեպ, հատկապես, որ ժամանել եք լապլանդահայ սփյուռքից` լսելով իմ` «Արի տուն» կոչը:

Մինչ նամակիս բուն թեմային անցնելը եւ հաշվի առնելով, որ դուք Լապլանդիայի հոծ հայկական համայնքից եք եկել, ուզում եմ հարցնել` Հալեպում իրավիճակն ինչպե՞ս է:

Մեծարգո՛ Ձմեռ պապ, ինձ հայտնեցին, որ Դուք հարյուր դոլար ներդրում եք արել Հայաստանում, ուզում եմ ասել, որ Դուք օրինակելի սփյուռքահայ եք, իսկական հայ, ոչ թե ոչ իրական տիեզերագնաց: Համբուրում եմ Ձեր ձեռքը, եթե թույլ կտաք` ձախը, քանի որ ես համբուրում եմ միայն Վեհափառի աջը, այն էլ միայն Սփյուռքի մեր գաղթօջախներում, որպեսզի օրինակ ծառայեմ. 100-ից երկուսը կրկնում է:

Սիրելի՛ս, մարդկայի՛նս, գերմարդկայի՛նս, սփյուռքահա՛յս, հա՛յս, խնդրում եմ, այս տարի հայրենիքիս համար դարձի տարի լինի, որպեսզի բոլորը տուն դառնան, որպեսզի ես լինեմ Սփյուռքի առաջին եւ վերջին նախարարը, որպեսզի մենք ուժեղ բազուկ դառնանք եւ հաղթենք մեր թշնամի Մարաստանին եւ Ասորեստանին: Ինձ համար խնդրում եմ, որ բերես… Էն Մոսկվայի դյութի ֆրի-ում մի հատ կարմիր սումկա եմ տեսել է, այ դրանից… Է՜, ինչ եմ ասում, ես ինձ համար ոչինչ չեմ խնդրում, միայն հայրենիքիս, երկրիս, պետականությանս:

Հրանուշ Հակոբյան

 

Շարունակելի...