|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ԲՀԿ ֆրոնտում հարաբերական դադար է: Երկու կողմերին էլ հրահանգ է եղել՝ լռել: ԲՀԿ-ական «բետեեռներին» անձամբ Գագիկ Ծառուկjանն է հրահանգել «ավելորդ բաներ չխոսել»: Իսկ ՀՀԿ-ին, մինչ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, երբ ԳՄ «ծերուկները» պահանջել են լուրջ հակահարված տալ ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանն ասել է՝ համբերեք:
Հրահանգը հետևյալն է եղել, կարող եք «կպնել» եռյակի անդամներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆուն, ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին: Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա Ծառուկյանին համոզել փետրվարին լայն կոալիցիայով գնալ սահմանադրական փոփոխությունների: Եթե չստացվի, այդ ժամանակ նոր ՀՀԿ-ն կանցնի հակահարձակման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։