|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախօրեին կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները։ Ըստ էության` այս հանդիպումը վերջակետ է դրել բոլոր կասկածներին, եւ Սերժ Սարգսյանն անձամբ է փորձել հասկանալ Ծառուկյանի իրական սպասումները առաջիկա ընտրություններից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նույնիսկ առաջարկել է ՀՀԿ-ի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին, ինչին, ըստ նախնական տեղեկությունների, դեմ է եղել Ծառուկյանը, որը որոշել է առաջիկայում հանդես գալ չափավոր ընդդիմադիր դիրքերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում