Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն օրեր առաջ տուգանվել է: Խոսքը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի, այլ կերպ ասած` «Շանգրի Լա» խաղատան մասին է: Մեկ անգամ տուգանել են ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, մյուսը` անկանխիկ գործարքների խախտման համար: Տուգանքի չափը երկու փաստով կազմում է 1 միլիոն 520 հազար դրամ:
Սակայն կարեւորը չափը չէ, այլ՝ այն, որ տուգանելու տակ շատ քաղաքական ուղերձ կա․ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ այլ գործարարների պես, օգնություն է տրամադրում արցախցիներին:
Նրա շրջապատի եւ կուսակցության անդամները հանդես են գալիս իշխանություններին ուղղված քննադատությամբ, եւ այդ ամենը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի աչքից, ով ուզում է, որ բիզնեսը հավատարմորեն ծառայի իրեն, ոչ մի քաղաքական պրոցեսի չմասնակցի, տարեկան մի քանի անգամ էլ իր կնոջ հիմնադրամին գումարներ փոխանցի, եւ վերջ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում