Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը փորձում է ԱՄՆ-ի միջոցով համոզել ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի նա «օրակարգից հանի» Մաքսային միասնական միությանն ու ԵվրԱզէՍ-ին ՀՀ անդամակցության հարցը:
Թերթը գրում է, թե շրջանառվող լուրերի համաձայն` հենց այդ նպատակով էլ Սարգսյանը միջնորդել է, որ հանդիպում տեղի ունենա աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Պատահական չէ, որ վարչապետի` ԱՄՆ այցի օրակարգում ամենևին էլ նման (և ընդհանրապես, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ) հանդիպում նախատեսված չի եղել, այլապես ոչ միայն այդ հանգամանքը կնշվեր կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, այլև այս օրերին առիթը բաց չէին թողնի տեղի-անտեղի թմբկահարելու այդ մասին:
Թերթը հիշեցնում է, որ ըստ վարչապետի աշխատանքային այցի օրակարգի` նա պետք է ԱՄՆ տարբեր համալսարաններում մասնակցեր սեմինարների, հանդես գար դասախոսություններով և այլն, և այլն: