|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանն ընդլայնում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)՝ փորձելով մրցակցել ԵՄ-ի հետ. գրում է The Los Angeles Times-ը. հայտնում է Газета.Ru-ն:
Ամերիկյան պարբերականը նշում է, որ նախկին խորհրդային պետությունների նման դաշինքը մտածված է ՌԴ Վլադիմիր Պուտինի կողմից՝ որպես հակակշիռ ԵՄ-ին, որի առևտրային և քաղաքական «ասիմիլացիան» հասել է մինչև Ռուսաստանի սահմանները։ Խոսքն Արևելյան Եվրոպայի երկրների մասին է, որոնք ընդգրկված էին Տնտեսական փոխօգնության խորհրդի կազմում «սառը պատերազմի» տարիներին, նաև` Մերձբալթյան երկրների:
Բացի այդ` հոդվածում նշվում է, որ ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ տարաձայնություններ են առաջացրել ԵՏՄ-ի ներսում։ Մասնավորապես՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև:
Թերթը նաև գրում է, որ ԵՏՄ-ի հավաքական զարգացմանը դժվար թե նպաստի Ղրղզստանի անդամակցությունը, որն ամենաաղքատն է ԽՍՀՄ նախկին պետություններից։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նույնպես ավելի շատ տնտեսական խնդիրներ կառաջացնի, քան հեռանկարներ: