Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է Անկարայի Բիլքենթի համալսարանում կազմակերպված միջոցառմանը նվիրված Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարներին։
Իբրահիմ Քալընը իր խոսքում շեշտել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում է լինելու։
Նրա խոսքով, դրանից բոլորը կօգտվեն, իսկ ամենաշատը կօգտվի Հայաստանը։ «Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող 3 մլն բնակչությամբ փոքր երկիր է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ամենաշատը Հայաստանի զարգացմանը կնպաստի։
Իհակադրություն Հայկական սփյւոռքի կարծիքի, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի։
Եթե բաց խոսենք, ապա Հայաստանն այսօր Ռուսաստանի ռազմական հովանու եւ տնտեսական վերահսկողության տակ է գտնվում։ Հայաստանը մի երկիր է, որն աշխատում է գոյություն ունենալ՝ դիրքավորվելով որպես արեւմտյան դաշինքի մի մաս։ Հայաստանի համար լավագույն լուծումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,–ասել է Իբրահիմ Քալընը։