Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Los Angeles Times պարբերականն անդրադարձել է Հռոմի պապի մատուցած պատարագին, որի ընթացքում նա հայերի զանգվածային ջարդերը որակել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Թերթի՝ «ԱՄՆ-ը պետք է հետևի Հռոմի պապի օրինակին» վերնագրված հոդվածը ներկայացնում են մի շարք կրճատումներով.
«Կիրակի Հռոմի Ֆրանցիսկոսը պապը համարձակ քայլ կատարեց՝ Սուրբ Պետրոսի տաճարում 1.5 միլիոն հայերի ջարդերի հիշատակին նվիրված պատարագ մատուցելով և դրանք ցեղասպանություն որակելով։ Հայտարարություն, որի պատճառով Թուրքիայի կառավարությունն իր մոտ էր կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին՝ բողոքի նոտա հայտնելու, ինչպես նաեւ հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին՝ «խորհրդակցությունների» համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Պապի հայտարարությունը, որը բացարձակապես կապ չունի պատմական փաստերի եւ իրավական հիմքերի հետ, պարզապես անթույլատրելի է»։
(Թուրքիան պնդում է, որ շատ հայեր զոհվել են քաղաքացիական պատերազմի արդյունքում, նաեւ` որ շատ թուրքեր զոհվել են հայերի ձեռքով): Սակայն ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի դիմադրողականության մասնակիցն է առաջին հերթին իրական քաղաքականության պատճառով, որը ստիպում է հարգել ռազմավարական դաշնակցի շահերը աստիճանաբար առավել անկայուն դարձող աշխարհում։ Ահա, թե ինչու ամերիկացի նախագահները բազմիցս հրաժարվել են Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն որակել։
Թեև նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս խուսափում է դա անել՝ ամենամյա ելույթի ժամանակ օգտագործելով չափազանց բառացի արտահայտություն՝ դատապարտելով «Մեծ Եղեռնը», ինչպես այն հայտնի է հայերենում:
Սակայն ինչպե՞ս կարելի է հիշել, եթե չես ճանաչում փաստը։ Օբաման ասել է, որ «փաստերի ամբողջական, բաց եւ արդար ճանաչումը մեր ընդհանուր շահերից է բխում»։ Այդուհանդերձ, նա դեռ շարունակում է մասնակցել իր դաշնակցի հանդեպ հավատարմության պահպանելուն ուղղված իր «դիվանագիտական պարը»։
Ճիշտ է՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները շատ կարևոր են, և դրանք արժե պահպանել, բայց ոչ` պատմությունը ժխտելու հաշվին։
Նախագահը պետք է հետևի Հռոմի Ֆրանցիսկես պապի օրինակին և «ցեղասպանություն» բառը ընդգրկի ջարդերի 100-ամյակին նվիրված ուղերձում։ Ամուր ընկերությունը պահանջում է հենց այդպիսի ազնվություն»։