Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակիցներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում: Այս մասին հաղորդում է «CBS Los Angeles»-ը:
Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հարյուրավոր հայամետ ցուցարարներ հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել են Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի շենքի մոտ, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները: Ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում:
Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում՝ «Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանման» կոչ անելով: Ցուցարարներն ակցիան սկսել են տեղի ժամանակով մոտ 16:00-ին և շարունակել մինչև ուշ գիշեր:
Օրեր առաջ Լոս Անջելեսում հարյուրավոր հայեր մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում CNN-ի դիմաց: Լոս Անջելեսի հայերը ցանկանում են վերացնել լռությունը: Նրանք CNN-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա՝ «CNN, որտե՞ղ ես» պաստառով զարմանք արտահայտելով լրատվամիջոցի լռության առնչությամբ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական: Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ կազմել են 3754 զոհ, 127 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 416 միավոր զրահատեխնիկա, 4 հատ «Սմերչ»: