|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ նրա համար նախատեսված է ներքին և միջազգային հագեցած ծրագիր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի ղեկավարը Վոլգոգրադում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ միասին նաև կմասնակցի Միութենական պետության «Մեծ ժառանգություն - ընդհանուր ապագա» համաժողովին։
Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։
Երեկոյան նախատեսված է Պուտինի հանդիպումը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ: