|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վանի քաղաքապետարանի խորհրդարանը ստորագրել է քաղաքի 704 թաղամասերին հին անվանումները տալու մասին որոշումը:
Ըստ «Ակօս»-ի՝ տեղանուններն անվանափոխելու գործընթացն սկսվել է այն ժամանակ, երբ Վանի քաղաքապետարանը բոլոր շրջանների քաղաքապետարաններին է դիմել՝ թաղամասերի վերածված նախկին գյուղերը իրենց հին անուններով կոչելու պահանջով:
Քաղաքապետրաններն իրենց շրջանում իրականացրած աշխատանքների արդյունքում կարողացել են գտնել 704 թաղամասերի նախկին անվանումները: Թաղամասերում տեղադրված ցուցանակներին հայերենով և քրդերենով գրված անունները, ծրագրի տեսքով, ներկայացվել են նահանգապետարան, որն էլ այն ներկայացրել է նահանգապետարանի խորհրդարանում: Խորհրդարանում քվեարկության արդյունքում` 704 թաղամասերին հին անվանումները վերադարձնելու մասին որոշում է կայացվել: