Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Որովհետև որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:
Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի` քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու է «ջունգլիների օրենքները» և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվի, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:
Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:
Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան առանց վարորդ խորտակման է մղվելու»: