Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պահին դոլարը գերարժևորված է: Դոլարի կուրսն իջնելու է, բայց հայտնի չէ՝ երբ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ փաստ է, որ դոլարը կայունանալու, բայց թե կոնկրետ ե՞րբ, նա չկարողացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ չի ուզում կանխատեսումներ անել:
Ջավադյանն ասաց, որ փոխարժեքի սահմանը կարելի է նշել այն ժամանակ, երբ ֆինանսական շուկայում ստեղծված խուճապը վերանա: Ի դեպ, ըստ ԿԲ նախագահի, այդ խուճապը շուկայում ձևավորել է մեզանից յուրաքանչյուրը: «Խուճապային տրամադրություն ենք ստեղծել՝ չհաշված միջազգայն տնտեսության գործոնները, արդյունքում` ստեղծվել է այս իրավիճակը»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ խուճապը վերացնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշ առևտրային բանկերի հորդորել է մեծացնել իրենց կապիտալը: Ջավադյանի խոսքով՝ այժմ իրենք ուշադրությունը կենտրոնացրել են սպեկուլյացիաները կանխելու վրա, եթե հայտնաբերեն սպեկուլյացիայով զբաղվող սուբյեկտների՝ պատժելու են օրենքի ամբողջ խստությամբ:
ԿԲ նախագահը հավելեց, որ գնաճը շարունակում է մնալ կանխատեսելի մակարդակում` 4 տոկոս, իսկ այն կանխատեսումը, որ տվել էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ 12 տոկոս, վերաբերում էր ապրանքային շուկային:
Ջավադյանը նաև հայտնեց՝ ԿԲ-ն այսօրվանից դադարում է ինտերվենցիաներ իրականացնել, թեև նախկինում հայտարարված էր, որ մինչև տարեվերջ դոլարի վաճառք իրականացվելու է, սակայն որոշվել է, որ այժմ չի իրականացվելու: