Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ դեռեւս պարզ չէ, թե երբ կկայունանա իրավիճակը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, սակայն հաստատ է, որ դեռեւս TEPCO ընկերությանը պատկանող այս ատոմակայանը չի սեփականաշնորհվի պետության կողմից:
«Ատոմակայանում իրավիճակը դեռեւս չի կայունանում, սակայն հեռավոր ապագայում մենք պարտավոր ենք ապահովել անվտանգությունը: Թեեւ դեռեւս դժվար է ասել, թե երբ կավարտվի ճգնաժամը»,- ասել է վարչապետը:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Կանը նշել է նաեւ, որ ճգնաժամում գտնվող ընկերությանը հարկավոր է օգնություն ցույց տալ, սակայն դեռեւս նախընտրելի են համարում, որ այն շարունակի մասնավոր լինել:
Ճապոնիայից իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում վթարի ենթարկված ատոմակայանի վերաբերյալ, մի բան ակնհայտ է, որ վտանգավոր իրավիճակի կարգավորման հարցը երկարաձգվում է:
Չորեքշաբթի օրը հաղորդվել էր, թե TEPCO-ի ղեկավար Մասատակի Շիմիձուն ինքնասպան է եղել, սակայն հենց նույն օրը լուրը հերքվեց եւ պաշտոնապես հայտարարվեց, թե նա հիվանդանոցում է:
Ճապոնիայի ղեկավարությունն ինքնուրույն չի կարողանում չեզոքացնել վթարի հետեւանքները, այս մասին է վկայում նրա` ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից օգնություն խնդրելու փաստը: Կիրակի օրը պատրաստվում են Ճապոնիա մեկնել ամերիկացի փորձագետները: