|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեկտեմբերի 18-ին` ժամը 01.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34DF865 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Ղ., ծնվ. 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը:
Կ.Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: