Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 242717 HC պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված՝ Վ. Գ.) և «Nissan Teana» մակնիշի 51 FU 500 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ը հոսպիտալացվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: