Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 19-ին` ժամը 02.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Արագյուղ-Բուժական հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SN 848 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և մոտեցրել քարշակ ավտոմեքենային: