|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում H-4 ավտոճանապարհին Եղվարդ-Երևան հատվածում (4-րդ կմ) «Mercedes» մակնիշի 34 TS 400 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազի խողովակին, ինչի հետևանքով գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն օգնել են ավտոմեքենան բարձրացնել ավտոքարշակին, անջատել են մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: