|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 21-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 23ՕՏ557 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան: