Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սուտ են այն լուրերը, թե Դաշնակցությունը կոալիցիա է մտնելու, կամ ինչ-որ մեկը պաշտոն է ստանալու կառավարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է` Դաշնակցությունը կոալիցիա կազմի և ՀՅԴ-ական Արա Նռանյանը պաշտոն ստանա, ինչպես այսօր մամուլն էր գրել:
Արմեն Ռուստամյանը, հերքելով այդ լուրերը, միաժամանակ նշեց, որ չի հասկանում նմանօրինակ հարցերի կարևորումը, որովհետև, համաձայն այդ տրամաբանության, որևէ դաշնակցական որևէ տեղ չպետք է աշխատանքի ընդունվի:
«Եթե մենք ընդդիմություն ենք, ուրեմն պետք է որևէ տեղ չհարաբերվե՞նք իշխանությունների հետ, ինչը նաև նշանակում է, որ պետության մեջ չպետք է մտնենք: Պետությունն ու իշխանությունը դուք այդ հարցով նույնացրել եք: Ինքներս էլ չենք հասկանում, որ ջուր ենք լցնում ջրաղացին բոլոր նրանց, ովքեր նույնացնում են պետությունն ու իշխանությունը: Մի բան է` պետության մեջ պետական պաշտոն ունենալ, այլ բան` իշխանությունների հետ իշխանություն ունենալ և այն գործադրել: Դե, որ այդպես է, հանեք բոլոր այն անձանց պաշտոնները, որոնք ընդդիմադիր են և որևէ տեղ պաշտոն են զբաղեցնում, ու պահանջեք, որ դուրս գան այդ պաշտոններից: Դա ճիշտ կլինի՞: Մենք պայքարում ենք, որ հակառակը` բոլորը կարողանան ապրել այս պետության մեջ, աշխատել և ստանալ պետության աջակցությունը»,- ասաց Ռուստամյանը: