Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման համար 37 միլիոն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` հունիսի 4-ի 514-Ա որոշումից տեղեկանում ենք, որ Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 37 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով պետք է ստեղծվի բանակցային խումբ, որը կգլխավորի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ըստ որոշման` բանակցային խմբի ղեկավարը լիազորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: