|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի կողմից ներկայացված որոշումը, ըստ որի` Վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող` էլեկտրամատակարարման հուսալիության վարկային ծրագրի իրականացման նպատակով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով տրված տարածքները ճանաչվում են բացառիկ գերակա հանրային շահ:
Հաստատվեց նաև մեկ այլ որոշման նախագիծ, ըստ որի` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված` «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով ենթակայաններ պետք է բարելավվեն` 52 միլիոն դոլարով:
ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով` վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor + փոփոխական մարժա:
Ծրագրի նպատակն է էլեկտրահաղորդման ցանցի և համակարգի կառավարման հուսալիության բարելավումն ու էլեկտրամատակարարման ապահովմանը օժանդակումը: Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: