|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեկտեմբերի 11-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել և գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ: Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հրայր Գ.-ն: Վերջինս բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: