|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը պարզելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 2-ի N01/6200-19 որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ներկայումս ընկերությունում իրականացվում է զննում: