կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 09:36
Իրավական

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել. «Ժողովուրդ»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել. «Ժողովուրդ»

«Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել: Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ: Սակայն այս դեպքը, նույն այդ գործարանից դիզվառելիքի գողության նախորդ պատմությունների համեմատ, որոնց «Ժողովուրդն» անդրադարձել է, մեղմ ասած, մանկական զբաղմունք կարելի է համարել: Բայց ուշագրավն այն է, որ 3 միլիոնի դիզվառելիքի գողությունը նույն ՔԿ-ն կարողանում է բացահայտել, իսկ տարիներ շարունակ ամսական մոտ 300 հազար դոլարի դիզվառելիքի գողությունը մի քանի ամիս քննում են, այնուհետև գործի նախաքննությունը կասեցնում: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այս 3 մլն-ի դեպքում ընդամենը անհրաժեշտ է եղել, կոմբինատի աշխատակցին մեղադրելով, գործը համարել բացահայտված»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։