|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետևանքով ջրալցվել և վնասվել են մոտակա այգիները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետը և ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետը, Ագարակի քաղաքապետը, բնապահպանության բաժնի պետը: Ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է կոմբինատի պոչամբարի պատվարը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ջրի արտահոսք: Կապ է հաստատվել կոմբինատի գլխավոր տնօրենի հետ, ով հայտնել է, որ պոչամբարը գործում է բնականոն ռեժիմով, պատվարի վթար տեղի չի ունեցել, հոսող ջուրը թունաքիմիկատներ չի պարունակում:
Պարզվել է, որ պոչամբարի մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով պոչամբարից մշտապես հոսող ջրագիծը փոխել է իր հունը և ողողել մոտակա հինգ այգիները: