Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմպոզիտորների միության համագումարում կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն առաջարկեց կոմպոզիտորների` Դիլիջանի ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ կոչել:
Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նույնպես իր ելույթում հանդես եկավ նույն առաջակությամբ, որին, ի պատասխան, դահլիճը հոտնկայս ծափահարեց:
Ամիրխանյանն ասաց, որ իրեն մեղադրում են, թե ինքը չի ցանկանում Դիլիջանի ստեղծագործական տունը կոչել Միրզոյանի անունով, սակայն ինքն առաջիններից մեկն է, ով նման ցանկություն ունի:
«Մեր մեջ կան օղակներ, որոնք ցանկանում են ձեռք գցել Դիլիջանի ստեղծագործական տունը: Ես պատրաստ եմ այն վերակոչել Միրզոյանի անվամբ, միայն թե պետք չէ դրա համար դրսից ինչ-որ ստորագրահավաքներ բերել, դիմել ում ասես, բացի մեր տնից` Կոմպոզիտորների միությունից»,- ասաց Ամիրխանյանը:
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ գործարար Միխայիլ Բաղդասարովի օգնությամբ վերանորոգվեց Դիլիջանի ստեղծագործական տան երկրորդ հարկը, Բաղդասարովն իրեն առաջարկել է այն վաճառել իրեն, սակայն ինքը պատասխանել է.«Ո՞վ է տեսել` իմ տունը տամ ուրիշին` այն պահելու համար»: