կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 12:44
Հասարակություն

''ՀայՌուսգազարդն'' այսուհետ կկոչվի ''Գազպրոմ Արմենիա''. Ilur.am

''ՀայՌուսգազարդն'' այսուհետ կկոչվի ''Գազպրոմ Արմենիա''. Ilur.am

«Գազպրոմ»-ը ստորագրեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասը գնելու մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ռուսական գազային կոնցեռնի տեղեկատվությունների վարչությունը: Գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի բաժնեմասը կազմեց 100%, իսկ կազմակերպությունը վերանվանվեց և այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա». գրում է ilur.am կայքը և հավելում.

 

«Դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը «Գազպրոմ»-ին: Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել էր, որ հանրապետության իշխանությունները որոշեցին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնետոմսերը վաճառել, որպեսզի իբր մարեն «Գազպրոմ»-ի հանդեպ 155 մլն դոլարի պարտքը, որը կուտակվել է 2012 թվականին: Բանն այն էր, որ երկու տարի ռուսական գազը Հայաստան էր մտնում թանկ գնով, կառավարությունը, սակայն, թանկացման մասին ընտրությունների ժամանակ նախընտրել էր չխոսել, եւ միայն երկու տարի անց, պարզվեց, որ Հայաստանը պարտք ունի կուտակած»: