կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 12:05
Հասարակություն

Հույսներդ կտրեք, որ պարտադիր կենսաթոշակայինը կյանքի կկոչվի

Հույսներդ կտրեք, որ պարտադիր կենսաթոշակայինը կյանքի կկոչվի

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, ինչպեսև շատ ու շատ մտավորականներ, դեմ է պարտադիր կենսաթոշակայինին: Yerkir.am-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ, ճիշտ է, ինքն այդ տարիքից դուրս է, օրենքն իր վրա չի ազդում, բայց դա այնպիսի հարց է, որը մտահոգում է յուրաքանչյուրի:

 

«Կան օրենքներ, որոնք գործում են միայն ու միայն օրինավոր, կայացած հասարակության մեջ, և եթե անգամ օրենքը լավն է, ասենք թե, բայց հասարակությունը, կառուցվածքները կայացած չեն, չկա փոխադարձ վստահություն, այն չի կարող գործել: Այստեղից էլ գալիս է երիտասարդների ընդվզումը, որն արդարացի է»,- ասաց գրականագետը:

 

Ըստ նրա` եթե մենք օրինավորություն և կարգ ու կանոն ենք ուզում հաստատել մեր երկրում, առաջին հերթին յուրաքանչյուր ոլորտում պետք է ներքին կարգ ու կանոն լինի, ժողովուրդը վստահի իր իշխանությանը, իրավական համակարգին: «Բայց քանի որ ներքին մեխանիզմները ճիշտ չեն գործում, ուստի` իմ վերաբերմունքը բացասական է պարտադիր կենսաթոշակայինի հանդեպ»,- ասաց Գասպարյանը: