| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կրեմլում տեղյակ են «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիևի փորձերից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է դրանց մասին: Ըստ ТАСС-ի՝ նման կերպ է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՝ Կիևի՝ գազատարը պայթեցնելու փորձերի վերաբերյալ Der Spiegel-ի հետաքննությանը: Ըստ պարբերականի աղբյուրների, դրա հետևում կանգնած է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Այո: Հենց դրա մասին է արդեն խոսել է Պուտինը»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք Der Spiegel-ը նկարագրում է հենց «Թուրքական հոսքի» վրա հարձակվելու փորձերը, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը։
Ըստ հանդեսի՝ Զալուժնին, իմանալով «Հյուսիսային հոսքեր»-ը խափանելու դիվերսանտների ծրագրերի մասին, իբր այնքան է ուրախացել նրանց մտադրություններով, որ «նույնիսկ ցանկացել է ընդլայնել» գործողությունը։
Նա, ըստ Der Spiegel-ի աղբյուրների, առաջարկել է պայթեցնել Սև ծովով անցնող գազատարը։ Արդյունքում մի խումբ դիվերսանտներ սկսել են պլանավորել երկու գործողությունները միաժամանակ։ Սակայն «Թուրքական հոսքի» վրա հարձակումը «ավելի ուշ կձախողվի», գրում է Der Spiegel-ը՝ մանրամասներ չհայտնելով։
Պուտինը ավելի վաց բազմիցս ուղղակիորեն մատնանշել է «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիևի փորձերը։