Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտի նախագծի կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ի դեպ, այն ստորագրել են բոլոր քաղաքական ուժերը:
Նշենք, որ 2003 թվականին ընդունվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի օրենքը, որի 5-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվությունը տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումն իրականացվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, նույն օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով: Սակայն մինչ օրս կառավարության կողմից նման կարգ սահմանված չէր:
Ինֆորմատիկայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով` 11 տարվա ընթացքում քաղհասարակության կողմից բազմիցս բարձրացվել է այս հարցը, սակայն որևէ քայլ չէր ձեռնարկվել, ինչը գործնական դժվարություններ էր առաջացրել: Քննարկման ընթացքում հնչեցին տարաբնույթ կարծիքներ` կապված սահմանված կարգի, մասնավորապես` տեղեկատվության հետ կապված ծախսերի հետ:
Նշենք, որ, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկատվության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերի չափը. նախատեսված է մինչև 10 դրամ յուրաքանչյուր էջի համար:
Դոյդոյանը հույս հայտնեց, որ քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկները կնպաստեն, որպեսզի նախագծի վերջնական տարբերակը լինի որակյալ և հետագայում խնդիրներ չառաջացնի: