Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականին Արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային կառավարման գործիք, որի նպատակն է առավել արդյունավետ և թափանցիկ դարձնել կառավարման համակարգը և այն ավելի հասանելի դարձնել քաղաքացիներին: Արդեն իսկ գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի օգնությամբ քաղաքացիներն առցանց եղանակով կարող են տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրանց պատասխանը առցանց եղանակով: Կայքում «Հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին» բաժնի օգնությամբ դիմում կամ բողոք ներկայացնող անձինք պետք է մուտքագրեն իրենց նախապես տրամադրված հսկիչ համարը և հետևեն դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին:
Հարթակի օգնությամբ քաղաքացիները առանց լրացուցիչ ծախսերի (թղթային, տպագության, փոստային) հնարավորություն ունեն տեղեկատվություն հայցեն տեղեկատվություն տնօրինողից և ստանալ պատասխաններ, հետևել գրության ընթացքին, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով կարծիք հայտնել մատուցված ծառայությունների ժամկետների և որակի հետ կապված:
www.e-request.am կայքը նաև ինքնաշխատ եղանակով հավաքարում և ներկայացնում է բազմաբնույթ վիճակագրություն, ինչը թույլ է տալիս գնահատել հարցումների քանակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, քաղաքացիների գոհունակությունը:
Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանցեղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:
Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հարթակում շարունակական աշխատանքներ է իրականացնում քաղաքացիների համար պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունն ապահովելու և նրանց կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու ուղղությամբ: