կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 16:45
Հասարակություն

Խախտել են մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը

Խախտել են մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. 2-րդ եռամսյակի ընթացքում
  • Մանուկ Վարդանյան-ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար.
    Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե այժմ ՀՀ-ում որքա՞ն երթուղային տաքսիներ են գործում,եւ երբ դրանք կհամալրվեն նորերով: Հարցումը մնացել է անպատասխան: 
    22.06.2011թ.-ի Ինֆորմացիայի ազատության կենտրոն: ՀԿ-ի (ԻԱԿ) նույնաբովանդակ հարցումը եւս մնացել է անպատասխան:
    «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը 23.06.2011թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին եւ ստացել թերի պատասխան: 2011թ.-ի հուլիսի 6-ին նույն հարցի վերաբերյալ ուղարկել է կրկնակի հարցում (մուտքի համար` 6742), որը մնացել է անպատասխան:
  • Արմեն Երիցյան- ՀՀ արտակարգ իրավիճանկերի նախարար
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
  • Սեյրան Օհանյան-ՀՀ պաշտպանության նախարար
    Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 
    22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան:
  • Արթուր Գևորգյան-Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
    Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են:
  • Արմեն Թադեւոսյան- «Համալսարանականներ» համատիրության նախագահ
        Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության  գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը:
  • Արման Խաչատուրյան- «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն/ արդեն նախկին/
    «Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 
    26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում «Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան:

 Այս անձինք խախտել են մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում:

  • Հարություն Քուշկյան - ՀՀ Առողջապահության նախարար:
    ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
     Տեղեկատվություն ստանալու հարցում 
  • Արմեն Երիցյան - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
    Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը:

  • Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր
    Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը:

  • Սարգիս Ղարաքեշիշյան - Ստեփանավանի քաղաքապետ
    Ստեփանավանի քաղաքապետարանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ: