|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ:
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սեյրան Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել:
Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: