|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Միանգամից օդանավակայանից մարդկանց բերում են դինսպանսեր, հայտնաբերվում է տուբերկուլյոզ հատկապես տղամարդկանց մոտ, հանդիպում են նաև ՁԻԱՀ-ով հիվանդներ: Նրանք հայրենիք են վերադառնում արտագնա աշխատանքից»,- ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի թիզապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը:
Ըստ մասնագետի, այդ հիվանդները լիովին չեն բուժվում և կրկին մեկնում են արտագնա աշխատանքի, սրանք բարձիթողի դեպքեր են, որոնք չեն գտնվում ամենօրյա հսկողության դաշտում և դժբախտաբար ավարտվում են մահով:
«Մահացության դեպքերի 50 տոկոսը լինում են այն ժամանակ, երբ արդեն հիվանդանալուց անցել է 1 տարի, հիվանդները չեն համբերում մինչև բուժումն ավարտվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլայանը:
Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի):