կարևոր
2938 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-22 22:27
Հասարակություն

Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից. Factor.am

Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից. Factor.am

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցնում, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։

Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։

Factor.am-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռուս սահմանապահները հեռացվում են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցեցին՝ տեղեկություն չունեն։ Նշենք, որ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։

Աղբյուրը՝ Factor.am