Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Դեկտեմբերի 18-ին` Միգրանտների միջազգային օրը, տեղի ունեցավ «Ճամպրուկ 2014»` միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթն անցկացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության` ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Մրցանակներ ստացան «Լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում», «Լավագույն ռադիոհաղորդում» և «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում: Տրվեցին նաև հատուկ մրցանակներ վերադարձի և վերաինտեգրմանն ուղղված` լրագրողական աշխատանքների համար:
«Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում Yerkir.am-ի «Գյուղ, որտեղ կարելի է մոռանալ վարկերի մասին» հրապարակումն արժանացավ հատուկ մրցանակի:
Նշենք, որ «Ճամպրուկ 2014» մրցույթին մասնակցելու համար կազմակերպիչները ստացել են 71 լրագրողական նյութ, որոնք հրապարակվել են 46 ԶՄԼ-ների կողմից հունվար-հոկտեմբեր ամիսներին: