|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և սակրավորների խումբը:
Դեպքի վայրում են գտնվել Արաբկիրի ՈԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ճապրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: