|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ԵՏՄ-ում Հայաստանի ճակատագիրը, երբ Ղազախստանն ու Բելառուսն իրենց դժգոհությունն են հայտնում Պուտինի միանձնյա քաղաքականությանը կապակցությամբ, ասաց. «Ես այդպիսի դժգոհություն չեմ լսել: Ես ձեզ ասեմ` մենք պետք է մեր գործ անենք, Հայաստանն պետք է, իր շահից ելնելով, որոշումներ կայացնի, մենք պետք է լսենք մեծամասնությանը և փորձագետներին, մենք պետք է վստահենք մեր իշխանություններին»:
Դիտարկմանը, որ, Սերժ Սարգսյանի խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը մեկ գիշերվա ընթացքում է կայացվել, Աբրահամյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ հայտարարությունից. «Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավելի քննարկվել է»:
Իսկ իր և Գագիկ Ծառուկյանի միջև լարված հարաբերությունների մասին հարցին, պատասխանեց. «Նման բան չկա, իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են, նա իմ ընկերն է: Ոչ մի խնդիր չկա: Ես նման բաներ չեմ լսել»: