|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայություններին:
Դիտարկմանը, թե նստաշրջանն ավարտվում է, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի գալիս նիստերին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտահոգ արձագանքեց. «Չեկավ»:
«Որպես ԱԺ նախագահ` ի՞նչ պատժամիջոցներ եք կիրառելու» հարցին նա պատասխանեց. «Որևէ բան չեմ անի, պատժամիջոցը հետևյալն է, որ աշխատավարձ չի ստանա»:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված նախկին խիստ մոտեցումը, երբ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարական կար զբաղվել Ծառուկյանի բացակայություններով, և ոչ միայն, Սահակյանը պատասխանեց, որ այս պահին նախագահի կողմից որևէ հանձնարարական չկա: «Ծառուկյանի գործն ուսումնասիրվել է, մնացած բոլոր գործարքները կապված են իմ տեսակետի հետ»,-եզրափակեց նա: