Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը լրագրողներին ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, անդրադառնալով պատգամավորների գործունեությոնը, նշեց, որ պատգամավորների կեսից ավելին` 131 պատգամավորից 77-ը, օրենսդրական քննարկումների ժամանակ ելույթներ չի ունենում` ըստ էության չմասնակցելով քննարկումներին, դրանք լուռ պատգամավորներն են, հիմնականում` ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունից, մասնավորապես` ՀՀԿ-ում 69 պատգամավորներից լուռ են 53-ը, ԲՀԿ-ում` 33-ից 24-ը:
«Ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է, ամենաշատ դեմ քվեարկածը` «Ժառանգություն»-ը, ամենաշատ ձեռնպահ քվեարկածը` ՕԵԿ-ը, ամենաշատ բացակայածն ու չքվեարկածը` ԲՀԿ-ն: Ամենաշատ բացակայած ու ամենաշատ ակտիվ 2 պատգամավորները ԲՀԿ-ից են: Պարզվում է, որ ամենաշատ հարցեր տվող պատգամավորը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, ով առաջ է անցել ընդգծված ակտիվություն ցուցաբերող ՕԵԿ-ին: Բացակայությունների հետ կապված` ռեկորդակիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ով 110 քվեարկությունից բացակայել է 110 անգամ, այսինքն` որևէ նիստի չի մասնակցել: Այս նույն ցուցանիշն ունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Բացակայողների թվում երրորդը ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանն է, չորրորդը` ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը: Ֆինանսապես ամենահաջողակ պատգամավորների թվում է ԲՀԿ-ական ՄԻքայել Մելքումյանը, ում եկամուտները 2 անգամ աճել են»,- հայտնեց Վասիլյանը:
«Աստված տա բոլորի եկամուտները աճեն, ու բոլորն էլ հայտարարագրեն»,- ասաց Միքայել Մելքումյանը` ի պատասխան այս ուսումնասիրության: