Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Ժամանակը» գրում է . «ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը: Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն դիմանա ճնշմանը և կհայտարարեն, որ որտեղ Գ. Ծառուկյանն է, այնտեղ էլ իրենք են, ու եթե նա ԲՀԿ-ական չէ, իրենք էլ չեն կարող ԲՀԿ-ական լինել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։