Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական Campaign ամսագրի հարցումների արդյունքում պարզվել է, որ Sony ընկերությունը համարվում է Ասիայի ամենաթանկ բրենդը: Այն համարվել է առաջինը, թեեւ վերջին շրջանում բազմաթիվ հաքերային հարձակումների է ենթարկվել: Եվ դրանց արդյունքում ինֆորմացիայի խոշոր արտահոսք է եղել. մոտ 100 միլիոն PlayStation օգտագործողների անձնական տվյալներն են գողացվել:
Ինչպես փոխանցում է BBC-ն, առաջին հնգյակում ճապոնական եւ հարավկորեական ընկերություններն են: Sony-ին հետեւում են Panasonic-ը, LG-ն, Samsung-ը եւ Canon-ը: Իսկ առաջին տանսյակում են Apple-ը, Hewlett-Packard-ը, Google-ը, Nestle-ն, Nike-ը:
Հակառակ սրան` չինական եւ ոչ մի ընկերություն լավագույն 100-յակի մեջ չի մտել: 102-րդ տեղում կենցաղային տեխնիկա արտադրող Haier ընկերությունն է:
Հնդկական ընկերություններից ամենաբարձր տեղում է հայտնվել կաթնամթերք արտադրող Amul ընկերությունը` 89-րդ տեղ:
Հակառակ այն բանի, որ Ասիայում բավականին հեղինակավոր եւ տարածված են շքեղ բրենդները, սակայն դրանցից եւ ոչ մեկը առաջին 25-ի մեջ չկա: Chanelը, Rolex-ը, BMW-ն զբաղեցրել են համապատասխանաբար 30, 42 եւ 49-րդ տեղերը:
Հարցումներն են անցկացվել 3322 սպառողների շրջանում` Ավստրալիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Հոնկոնգում, Մալայզիայում, Սինգապուրում, Թայվանում, Հարավային Կորեայում եւ Թաիլանդում: