Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր վիրահատելու են հենակետում վիրավորված ժամկետային զինծառայող Արմեն Պետրոսյանին, ով «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է հուլիսի 27-ին տեղի ունեցածի մանրամասները։
«Լուսաբացին՝ 5.30-ին, ազատ հերթափոխի դիտորդներ էինք, բարձր ձայն լսվեց, մտածեցի մին է տրաքել, սա սովորական բան է դարձել, բայց սմենչիկս այդ պահին ասաց, որ սնարյադ ա գալիս, չհասցրի փախչել, ընկավ կողքս, ինձ շպրտեց մի 3-4 մետր, հետո աչքերս բացում եմ փոշի ու ծուխ է, բան չի երևում, և փառք Աստծո, ոչ մեկին ոչ մի բան չէր եղել, միայն ինձ, ձեռքերիս մեջ ասկոլկեք են, ոտքս է ջարդված։
Տղաների հետ կապ եմ պահում դիրքերում, եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, էս վիճակով էլ կարենամ պոստ պահել, կգնամ պոստ կպահեմ»,– ասել է Արմեն Պետրոսյանը։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: