Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ֆինանսների նախարարությունը կարողացավ Համաշխարհային բանկի հետ 75 միլիոն դոլարի վարկի համաձայնագիր կնքել: Վարկը տրվելու է Հայաստանին 25 տարի մարման ժամկետով և արտոնյալ պայմաններով: Արդեն այսօր կառավարությունը հավանություն տվեց վարկային համաձայնագրին` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ի՞նչ ծրագրի վրա է ծախսվելու այդ 75 միլիոն դոլարը:
Yerkir.am-ը օրերս գրավոր հարցումով փորձել էր ֆինանսների նախարարությունից ստանալ այդ հարցի պատասխանը՝ կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա է ծախսվելու վարկը: Նախարարության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Բյուջետային աջակցության վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում: Բյուջեում արդեն իսկ նախանշված են որոշակի ծրագրեր, և այս միջոցներն ուղղվելու են դրանց ֆինանսավորմանը»: Ընդամենը:
Իհարկե, պարզ տրամաբանությունը հուշում էր, որ «որոշակի ծրագրերի» վրա է ծախսվելու, բայց որ դեռ հստակ չէ, համաձայնեք, մի քիչ տարօրինակ է:
Այսօր անգամ հասարակ քաղաքացին, երբ 1 միլիոն դրամ սպառողական վարկ է վերցնում, հստակ գիտի, թե ինչի վրա է այն ծախսելու, բայց ահա մեր պաշտոնյաները նախ վարկ են վերցնում, հետո սկսում «գլուխ ջարդել», թե ինչպես և որտեղ այն օգտագործեն: Արդյունքում` քաղաքացու վերցրած վարկն էլ, պետության կողմից վերցված վարկերն էլ հետո մեր` քաղաքացիներիս, ուսերին է ծանրանում:
Արձանագրենք` պետական պարտքն ավելացավ 75 մլն դոլարով, բայց թե ինչո՞ւ, հայտնի չէ: